Panorama.am-ը գրում է.
Ռուսական «Су-24» ռմբակոծիչի հետ կատարված միջադեպը դժվար թե փոխի ուժերի հարաբերակցությունը Սիրիայի ջիհադիստների դեմ մղվող պայքարում, իսկ ռուսական մասնակցությունը այդ գործընթացում միայն մեծանալու է: Այս մասին«Բի-Բի-Սի»-ի փոխանցմամբ, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:

«Ահաբեկչության դեմ պատերազմը շարունակվում է: Ռուսական մասնակցությունն ու աջակցությունը միայն ուժեղանալու է: Չեմ կարծում, որ այստեղ ետդարձի ճանապարհ կա»,- հայտարարել է Ասադը չեխական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել