The New Yorker. Խոսում է քաղաքը կամ բուժվիր ինքնուրույնNewmag.am-ը գրում է.

…Եվ Օբաման պատասխանեց, թե «Ինձ շատ բաներում են մեղադրում, բայց այնքան հիմար չեմ, որ ասեմ, թե ամեն ինչ պարզ է լինելու, ինչպես «Amazon»-ից կամ «Travelocity»-ից օգտվելը:

Նախագահ Բարաք Օբաման «Wall Street Journal»-ի կազմակերպած ֆորումի ժամանակ (healthcare.gov կայքի խայտառակ բացումից երկու ամիս անց) գործադիր տնօրեններին հայտարարեց, որ գրեթե համոզված է, որ կայքը «կսկսի գործել յուզերների մեծ մասի համար»: Նա հայտնեց, որ ընթացքը եղել է «մեղմ ասած` դժվարին», և ավելացրեց, որ հենց կայքը սկսի աշխատել, «հաստատ կարիք կլինի վերամարքեթինգ և ռեբրենդինգ անել»:

Բայց սա ամենը չէ, ինչ պետք է անել: Հաջորդ օրը CBS-ի քվեարկության արդյունքով նախագահի համակրանքի վարկանիշն իջել էր մինչև 37 տոկոս, որն ամենացածրն է մինչև այժմ եղած արդյունքներից: Դա արդեն իսկ հարվածի տակ է դնում նրա քաղաքականության ապագան և այն գաղափարը, որ նախագահը կարող է մեծ արդյունքի հասնել: Ըստ «Gallup»-ի քվեարկության՝ ամերիկացիների միայն 42 տոկոսն է համաձայն, որ կառավարությունը երաշխավորի առողջապահության հասանելիությունը: 2006 թվականին նրանք կազմում էին քվեարկողների 69 տոկոսը: Healthcare.gov կայքի տեխնիկական սխալները գուցե ավելի քիչ վնաս հասցնեն, քան քաղաքական սխալները:

Մինչև նոյեմբերի 2-ը մոտ 27000 մարդ էր հաջողեցրել գրանցվել ֆեդերալ փոխանակման ծրագրի համար, մինչդեռ 79000 մարդ փորձել էր դա անել 14 նահանգներում, որոնք ունեին ֆեդերալ ֆոնդերի սեփական կայքերը: Մեկ շաբաթ առաջ Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներն Օբամային հարցրել են, թե նա մի փոքր չի՞ չափազանցել՝ հայտարարելով՝ իբր ծրագիրը պատրաստ է:

Նա պատասխանել է. «Ինձ շատ բաներում են մեղադրում, բայց այնքան հիմար չեմ, որ ասեմ, թե ամեն ինչ պարզ է լինելու, ինչպես «Amazon»-ից կամ «Travelocity»-ից օգտվելը: Համոզված եմ, որ կայքն իսկապես կաշխատի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել