Panorama.am-ը գրում է.
«Այո և Ոչ» ռեալիթի շոուի վերջին օրն է: Հարավային թևի մասնակիցներն այսօր հյուրընկալվել են Կոտայքի մարզկենտրոն Աբովյանում:

Դաշնակցական գործիչ, «Այո»-ի կողմնակից Արծվիկ Մինասյանը հավաքվածներին ասաց, թե ինչու է ՀՅԴ-ն կարևորում Սահմանադրական փոփոխությունների իրականացումը:

«Սահմանադրությունը՝ որպես մայր օրենք, հիմնական փաստաթուղթ կարևոր է պետության և քաղաքացու հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից: Եթե այդ փաստաթուղթն իր մեջ պարունակում է  թերություններ, ոչ լիարժեք լուծումներ կամ պայմանավորում է  որոշակի գործողությունների իրականացում այս կամ այն իշխանության ցանկությունից,  ապա այն լիարժեք լինել չի կարող: Ցանկացած պահի կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ իշխանությունը չցանկանա այս կամ այն քայլն անել»,-ասաց նա:

Հաջորդ գործոնը, որի համար նա կարևորում է փոփոխությունները, գործող Սահմանադրության կողմից՝ քաղաքացիների տնտեսական, մշակութային, քաղաքական ու այլ իրավունքների իրացման համար մեխանիզմներ չտրամադրելն է: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել