«Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավի Էրնանդեսին, ով ներկայումս հանդես է գալիս Քաթարի «Ալ Սադ» ակումբում, կհանձնվի MARCA Leyenda մրցանակը:Marca-ն պարգևատրում է պրոֆեսիոնալ մարզիկներին 1997 թվականից: Ժամանակին պարբերականի պատվավոր մրցանակին են արժանացել Դիեգո Մարադոնան, Մայքլ Ջորդանը և այլք:
Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Չավին մեծ հաջողությունների է հասել ինչպես ակումբում, այնպես էլ Իսպանիայի հավաքականում: 2010 թվականին ազգային թիմի կազմում նա աշխարհի չեմպիոն է դարձել, 2008 և 2012 թվականներին նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել