Panorama.am-ը գրում է.
Վերջին տարիներին Հայաստանում դատափորձագիտական գործունեության ոլորտը մեծ կարևորություն է ձեռք բերել՝ պայմանավորված երկրում միջազգային առաջադեմ փորձի, միջազգային չափանիշների կիրառմամբ և ներդրմամբ: Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հիմնադրույթներին նվիրված կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Դատական փորձաքննությունների պատշաճ  և ժամանակին իրականացումը, դրա արդյունքում սահմանված, բոլոր պահանաջներին համապատասխանող եզրակացությունը քրեական, վարչական, քաղաքացիական գործերով պատշաճ արդարադատության կարևորագույն գրավականներից մեկն է:
Նշված գործերով վարույթների կամ ընթացակարգերի  շրջանակներում ապացուցման գործընթացում առավել կարևոր դեր և նշանակություն է տրվում ժամանակակից գիտատեխնիկական նվաճումների վրա հիմնված  մասնագիտական եզրակացություններին»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ դատական փորձաքննության պատշաճ և ժամանակին կատարումը կարևոր է նաև անձի իրավունքների ապահովման տեսանկյունից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել