Հնդկաստանի հյուսիսային Ուտար-Պրադեշ նահանգում կայծակի հարվածից մահացել է առնվազն 4 մարդ, այդ թվում՝ 2 կին: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:Տարածաշրջանում գրանցվել է նաև հզոր փոթորիկ՝ քամին տապալել է տասնյակ ծառեր: Երկու շրջաններում, ինչպես նաև նահանգի վարչական կենտրոն Լակհնաու քաղաքում վնասվել են էլեկտրափոխանցման լարերը:
Ընդհանուր առմամբ վնաս է հասցվել առնվազն 15 բնակավայրի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



