1328565715ԱՄՆ վարչակազմը մերժել է Գուանտանամոյի բանտի (Կուբա) փակման ուԱՄՆ տարածքում դրա նման բանտ կառուցելու պաշտպանության նախարարության ծրագիրը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Պենտագոնում բոլոր միջոցառումների ընդհանուր արժեքը գնահատել են 600 մլն դոլար, որից 350 միլիոնը նախատեսվում է ծախսել նոր բանտի շինարարության վրա։
ԱՄՆ-ը Կուբայի բազան վարձակալում է 1903 թվականից, անժամկետ պայմանագրի լուծարումը հնարավոր է երկու կողմերի համաձայնությամբ։ Բանտը ստեղծվել է 2002 թվականին՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից և Աֆղանստանում «Ալ-Քաիդայի» ու «Թալիբանի» դեմ ԱՄՆ գործողության մեկնարկից հետո։ Այնտեղ պահվում են ահաբեկչության մեջ կասկածվող անձինք։ Ներկայում պահվում է 112 մարդ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել