Մենք հաստատ գիտենք, որ խոլեստերինը վնասակար է: Բայց արդյո՞ք դա այդպես է: novosti-n.org-ը դիտարկում է խոլեստերինի մասին 4 առասպել:1. Խոլեստերինը վնասակար է և ընդհանրապես պետք չէ օրգանիզմին:
Խոլեստերինն իրոք վնասակար է, եթե այն չափից շատ է մեր օրգանիզմում: Բայց այն անհրաժեշտ է և նույնիսկ օգտակար, որովհետև մասնակցում է սեռական հորմոնների, D վիտամինի գոյացմանը և այլ գործընթացներում: Առանց խոլեստերինի օրգանիզմը չի կարող նորմալ գործել:
2. Խոլեստերինն օրգանիզմ է ընկնում ուտելիքի միջոցով:
Այդ առասպելը շատերին ստիպում է հրաժարվել սիրելի ուտելիքներից` ճարպից, ձվից և այլն: Իրականում օրգանիզմ ուտելիքի միջոցով մտնում է 40% խոլեստերին, իսկ մնացած 60-80 %-ն օրգանիզմն ինքն է սինթեզում:
3. Խոլեստերինի բարձր մակարդակն ինքն իր մասին տեղյակ կպահի:
Խոլեստերինը, կուտակվելով օրգանիզմում, առաջացնում է երակների խցանում և ոչ մի ձևով չի արտահայտվում: Մարդը կարող է իրեն լավ զգալ և նույնիսկ չկասկածել սրտի հիվանդության մասին: Խոլեստերինի բարձր մակարդակը կարող է առաջացնել սրտի և ուղեղի կաթված:
4. Մարզադահլիճում մարզումներն իջեցնում են խոլեստերինի մակարդակը:
Կարևոր է հիշել, որ օգտակար է այն, ինչ չափավոր է: Դա վերաբերում է նաև սպորտին: Եթե ցանկանում եք նվազեցնել խոլեստերինի մակարդակը, սկսեք առավոտյան լիցքային վարժություններից, վազքից և լողից:
Հաճախ խոլեստերինի բարձր մակարդակի պատճառը չկարգավարված սխալ սնունդն է և նստակյաց կյանքը: Պետք չէ ամբողջովին փոխել կյանքը: Հարկավոր է մտցնել օգտակար սովորույթներ` համեղ և օգտակար նախաճաշեր և երեկոյան զբոսանք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



