Tert.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ռուս գործընկերոջը զգուշացրել է չմիջամտել Սիրիայի քաղաքացիական պատերազմին` մատնանշելով, որ Վլադիմիր Պուտինը քաջատեղյակ է, թե ինչ դժվարությունների կարող է իր երկիրը բախվել` արյունոտ  հակամարտությանը մաս դառնալով:

«Կարծում եմ պարոն Պուտինը հասկանում է … Աֆղանստանից հիշողությունները դեռ թարմ են, որ իր համար քաղաքացիական հակամարտությանը  ներգրավելն այն արդյունքը չի տա, որն ինքն է փնտրում», - CNN-ի հաղորդմամբ`   ԱՄՆ առաջնորդը նման հայտարարությամբ հանդես է եկել փարիզյան մամլո ասուլիսում:

Օբաման ընդգծել է, որ համաձայն է Պուտինի հետ Սիրիայի հակամարտությանը քաղաքական լուծում տալու անհրաժեշտության հարցում, սակայն իրենց միջև տարաձայնություններ են մնում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ճակատագրի վերաբերյալ:

ԱՄՆ-ի ղեկավարության կարծիքով՝ Ասադը պետք է հեռանա իշխանությունից՝ իշխանափոխության  շրջանակներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել