Tert.am–ը գրում է.
17 տարեկանում շատերը չեն էլ պատկերացում, թե ինչով են զբաղվելու ողջ կյանքում, սակայն Կալիֆորնիայում բնակվող այս երիտասարդը հստակ գիտի իր կյանքի ուղին:
Oddity central անդրադարձել է 17-ամյա ամերիկացի Մոշե Կայ Քաբալինին, ով արդեն երկու մասնագիտական դիպլոմ է ստացել, երկու գիրք է հրապարակել, գրեթե օդաչուի որակավորում է ստացել և աշխատում է ՆԱՍԱ-ի համար:
Մոշեն ընդունվել է Լոս Անջելեսի Արևելյան քոլեջ 8 տարեկանում` դառնալով ԱՄՆ-ի ամենաերիտասարդ ուսանողը: Բարձր ցուցանիշով ավարտելով 9 տարեկանում` նա հեղինակում է բեսթսելլեր դարձած ինքնակենսագրականը: 15 տարեկանում տղան ավարտել է Կալիֆորնիայի համալսարանը` ստանալով մաթեմատիկայի բակալավրի աստիճան:
Ամերիկացի հրաշամանուկը պատրաստվում է երրորդ մասնագիտացումն ստանալ այս տարի` ավարտելով Բոստոնի համալսարանը կիբերանվտանգության մասնագետի մագիստրոսի աստիճանով:
Ներկայում նա օգնում է ՆԱՍԱ-ին անօդաչուների և ինքնաթիռների համար վերահսկման տեխնոլոգիա մշակել:



