Tert.am–ը գրում է.
Նոր` «Այն աշխարհից հետ եկածը» (The Revenant) ֆիլմում Լեոնարդո Դի Կապրիոյի հերոսին բռնաբարում է արջը:
Բրիտանական ԶԼՄ-ները «հրատապ» պիտակումով ահազանգում են այս մասին` ըստ հանդիսատեսի արձագանքների:
Daily Mail-ը հայտնում է, որ արջը Լեոյին բռնաբարում է 2 անգամ:
Համանուն վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը պատմում է 1823-ին Հարավային Դակոտայի անտառներում կյանքի համար պայքարող Հյու Գլասի մասին: Աղբյուրը սակայն նկատում է, որ վեպում արջը էգ է և բռնաբարության մասին հիշատակում չկա:
Ֆիլմի համար կանխատեսվում են նաև բազմաթիվ Օսկարներ, որոնցից մեկը, ենթադրվում է, վերջապես բաժին կհասնի նաև հենց Դի Կապրիոյին:
Նույնի առիթով The Independent-ը հայտնում է, որ կինոթատրոններում հանդիսատեսները պարզապես փախչում են դուրս` բռնաբարության տեսարանի ժամանակ:











