Սեֆիլյանենց կազմակերպածը վերջին տարիների ամենաթույլ հանրահավաքն էր (Հայրիկյանին ու Անի Զախարյանին չհաշված)։
Հասարակության շրջանում հեղինակություն վայելող դեմքեր չկային հարթակին՝ Հմայակ Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը, հյուծված Րաֆֆին և այլք իրենց տաղտկալի, ավանդական կոչերով արդեն բազմիցս ձանձրացրել են հանրությանը, ու սա ևս մեկ նմանատիպ փորձ է, որը վստահաբար դատապարտված է տապալման:
Հռետորաբանության մասին. ոչ մի ազդեցիկ ելույթ չհնչեց հարթակից, ինչպես նաև չհրապարակվեց հետագա անելիքների ծրագիր, որը վկայում է այն բանի մասին, որ ծրագիր պարզապես չկա: Կազմակերպիչների հույսը մարդկանց դիմացկունությունն է և ֆինանսական օգնություն ստանալու ակնկալիքը, որի մասին Սեֆիլյանը մի քանի անգամ բացահայտ ակնարկեց:
Մի խոսքով՝ մտածված, մշակված ռազմավարության և ռեսուրսի բացակայությունը բերելու է հերթական հիասթափության, քանի որ ի սկզբանե պարզ է, որ այս կազմով լուրջ հաջողություն գրանցել հնարավոր չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել