Վերջին ժամանակներս պետությունը սկսել է առավել ուշադրություն դարձնել համայքների զարգացմանը և իր հնարավորությունների շրջանակում միջոցներ է հատկացնում համայնքների համաչափ զարգացումն ապահովվելու նպատակով:
Տեղական ինքնակառարման իրավունքի իրացումը կարևոր դեր ունի համայնքների հանրային կյանքի կազմակերպման և համայքնային նշանակության հարցերին լուծում տալու հարցում: Սահմանադրական փոփոխությունների նախագծով համայնքը դիտվում է որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններն են համարվում ավագանին և համայնքի ղեկավարը:
Հարկ է նշել, որ Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները լինում են սեփական համայնքի պարտադիր և կամավոր խնդիրների լուծման նպատակով, ինչպես նաև պետության կողմից պատվիրակված: Սակայն համայնքի բնակիչները կարող են մասնակցել համայնքի գործերի կառավարմանը՝ հանրային նշանակություն ունեցող հարցերը հանրաքվեով լուծելու նպատակով: