Որպես ԵՏՄ անդամ երկիր, կարծում եմ, նպատակահարմար է միանալ Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներին հետևյալ պատճառներով`
- Ընդհանուր տնտեսական տարածքի պարագայում առկա է խնդիր այլ անդամ երկրների միջոցով Ռուսաստան թուրքական ապրանքների ազատ մուտքի սահմանափակման: Արդյունքում ունենալու ենք սահմանային լրացուցիչ ստուգումներ, որը նաև վնասելու է մեր արտահանմանը:
- Թուրքիայի հետ մեր արտաքին առևտրի հարաբերությունները գրեթե ամբողջովին կազմված են ներմուծումից, որի արգելումը չի առաջացնի որևէ լուրջ խնդիր: Արդյունքում որոշ չափով կբարելավվի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը, կնպաստի տեղական արտադրության զարգացմանը, մանավանդ գյուղատնտեսության ոլորտում:
- Թուրքիայի հետ չունենք տնտեսական այլ հարաբերություններ, Թուրքիայի կողմից պատժամիջոցների դեպքում չենք զրկվելու Թուրքիա արտահանումից, թուրքական ներդրումներից կամ այլ տնտեսական օգուտներից:
Արդյունքում` արգելելով թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան, ինչպես նաև ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունքում հնարավոր է նաև կտրուկ մեծացնել արտահանումը Ռուսաստան` լրացնելով թուրքական ապրանքների տեղը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mesrop.arakelyan/posts/1003259609788498
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել