Ընկերներիցս մի քանիսի մոտ արդեն որերորդ օրն է՝ դժգոհություններ եմ կարդում Շամշյանից: Սիրելիք, Շամշյանից չի կարելի դժգոհել. ավելի աշխատասեր, ավելի պատրաստակամ մեկին, թերևս, չեմ ճանաչում լրատվական ոլորտում:
Հա, կարող ա մի քիչ գրագետ չի կամ մոռալի պահով որոշակի խնդիրներ ունի, դա ես հասկանում եմ, բայց ձեզ դա չի հետաքրքիր եղել, ախր: Հետաքրքրել ա` թե ոնց ա ինքը միաժամանակ հայտնվում մի քանի վայրերում, թե ոնց ա ամեն բանից արագ տեղեկանում ու արձագանքում, ինչ նոր ֆոտոներ ա գցել, որ չունեն այլոք, ու թե որտեղից էդ մարդու մեջ էդքան էներգիա ու նվիրվածություն սեփական գործին:
Ու բոլորիս այցելությունների, նրան ցիտելու, ամենուր` նույնիսկ ֆիլմերում ներգրավելու, նրան սիմվոլ սարքելու շնորհիվ ա, որ մեր Գագոն էսօր ամենամեծ պահանջարկ վայելողներից մեկն ա:
Իսկ իր արած գործը, հավատացեք, նույնքան սպառող ու ձանձրացնող կարող ա լինել, որքան հովվի համար մի քանի հարյուր գլուխ ունեցող հոտը կիլոմետրերով էս կողմ-էն կողմ քշելը, կամ բեռնակրի համար օրական մի քանի դաշնամուր անխափան բարձրացնելը 8-10-րդ հարկեր: Բայց Շամշյանն էս աշխատելու ձևն ա ընտրել ու դա անում ա մեծ նվիրումով ու նախանձելի աշխատասիրությամբ՝ ներդնելով ամբողջ ֆիզիկական ուժն ու մտավոր ունակությունը:
Ու քանի դեռ ոչ մեկս նույն նվիրվածությամբ չենք սկսել անել նույն բովանդակությամբ գործ, ինքն ա ֆինանսավորվելու, ինքն ա լինելու լրատվամերձ իրականության ավազաթմբերի գեներալը: Մենք ենք ընտրել մեր գեներալին, ուրեմն էդքան պատասխանատվություն ունենանք՝ հարգենք մեր ընտրությունը: Վիվատ, Գագո, վիվատ!