Վարդուհի Վարդերեսյանի մահով մի ՄԵԾ ԱՇԽԱՐՀ հանգչեց,,, Նա զարմանալիորեն իր ճակատագրի ու կերպարի մեջ ամփոփել էր երկփեխկված ազգիս պատմությունն ու ներկան,,,իր գեղեցիկ կյանքով խառնել ու շռայլորեն մեզ էր հրամցնում մի չքնաղ բույր՝ արևմտահայության համ ու հոտով և Անկախ Հայաստանի ազատական շնչով՝ հընթացս իր թեթև ու նրբագեղ խաղով նվաճելով հսկայական Սովետների խոնարհումն ու պատկառանքը,,,
Կարծես ամբողջապես Վեհությունից ու Արժանապատվությունից էր ձուլված,,,
Առանձին հիշատակման է արժանի նրա՝ երախտապարտ զավակի խորը ակնածանքը Լենինականյան Թատրոնի՝ իր թատերական ծննդավայրի նկատմամբ,,,
Հոբելյանական երեկոներից մեկի ժամանակ Հայ բեմի Տիրուհին հախուռն արտաբերեց. ՙՙՀայրենիքի մասին բարձրաձայն չեն ասի, որ սիրում են,,, Հայրենիքի մասին լուռ զոհաբերում են, լուռ,,, Հանուն վաղվա օրվա մենք՝ այստեղ ապրողներս զոհաբերում ենք հանուն Հայրենիքի, բայց դա ՍԻՐՈ՛Վ ենք անում,,,՚՚: ՍԻՐՈ՛Վ զոհաբերել հանուն Հայրենիքի՝ սա՛ է ՄԵԾ դերասանուհու պատգամը,,,
Հանգչիր Խաղաղությամբ, սիրելի կերպար,,,
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.darbinyan.7
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել