Զորակոչը ավարտվեց, որի մասին շատ խոսվեց, իսկ այ զորացրման մասին որևէ մեկը բան չասաց:
Մի քանի հարյուր զինվորներ, հայ երիտասարդներ այս օրերին վերադարձան տուն, ընտանիք և քաղաքացիական կյանք: Տղաները չվախեցան, ծառայեցին հանուն իրենց ընտանիքի, հանուն իրենց մոր, քրոջ, ընկերուհու, եղբոր, տատիկի ու պապիկի, հոր, հանուն իրենց ազգականների ու բարեկամների, հանուն հայ ժողովրդի, ոչ թե ինչ-որ օլիգարխի, ինչ-որ չկայացած պաշտոնյայի ու նրա հաբռգած տղայի: Հայկական բանակը միայն ուժեղ է նման տղերքով, նմաններն են հենց առաջիկ իսկ վայրկյանին լինելու պատերազմի ամենաթեժ կետում: Փառք նրանց, բարի վերադարձ հայրենի օջախներ, դուք կատարեցիք ձեր պարտքը հանուն հայրենիքի: Հայրենիքը ձեզ չի մոռանա, ազգը ձեզ չի ուրանա:
Կեցցե հայկական բանակը, որ իսկական տղամարդ է դարձնում 18-ամյա երիտասարդին, որ լցնում է նրա ուղեղը, գիտելիք ու փորձ տալիս կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարելու համար:
Բարի վերադարձ, տղերք ջան, բարով եք եկել:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/441283929260799
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել