Ամեն բանի վերաբերյալ սեփական ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՍԿԱԾՆԵՐՆ ունենալը յուրաքանչյուր մարդու իրավունքն է: Սակայն երբ դա ստանում է «վերջին ատյանի ճշմարտության» տեսք, վտանգ է առաջանում աղավաղել ցանկացած երևույթի և իրողության իրական պատկերը, ինչն առավել ևս անթույլատրելի է քրեական իրավունքի ոլորտին վերաբերող դեպքերում:
Ինչ կարող է և պիտի անի հասարակությունը
- շարադրի վերը մեծատառերով նշվածը
- Պահանջի արդար, թափանցիկ և լուսաբանվող գործընթաց
- եթե տիրապետում է գործին առնչվող ապացույցների կամ հավելյալ տեղեկատվության, տարածի այն
- մասնակցի դատալսումներին
- հանգանակություններ կազմակերպի, եթե իր կողմից սատարված մեղադրյալը չունի բարձրակարգ պաշտպան վարձելու հնարավորություն, օգնի նրա ընտանիքին, եթե նման կարիք կա։
Իսկ ամենակարևորը` ՉՎՆԱՍԻ կողմերից մեկին կամ քննության ընթացքին: