Ռոբ Գոնսալվես «Ներքին անտառները» |
Նա բարձրանում է լեռը, որտեղից երևում են ապագա դեգերումների վայրերը:
Այնտեղ՝ ներքևում, նրան սպասում են… Որոշները կգնան նրա հետևից, քանզի կհամարեն նրան իրենց հույսերի իրականացում, մյուսները… որպեսզի բռնեն նրան և ենթարկեն կտտանքների և մահացնեն:
Նա հայացքը սևեռում է դեպի ապագան, նա տեսնում է դա, հասկանում իր պարտությունը… Կորոշի՞արդյոք նա իջնել...
Նա նայում է ավելի հեռուն, երբ մահին կհաջորդի հարությունը – այն մարդկանց կողմից, ովքեր չեն կորցրել իրենց հավատը և նույնպես դատապարտված են: Հետնորդներին կհասնեն միայն իր խոսքերի մնացորդները՝ աղավաղված, փոփոխված հասկացման չափով: Սակայն նոր երազողները ներ կդնեն իրենց հույսերը նրա խոսքերի մեջ, և Ուրիշ Ինքը կշարունակի իր երկրային ճանապարհը: Հետո նրանք, ովքեր նրա անունից կսկսեն կառավարել՝ բռնանալով և դրժելով ուխտերը, կսկսեն վախեցնել և հաշվեհարդար տեսնել նրա ուսմունքի հետնորդների հետ, և նա նորից կպարտվի:
Նա շանսեր չունի, նա չի կարող դա չհասկանալ: Իսկ ինչո՞ւ է նա իջնում, որպեսզի սկսի իր ճանապարհը: Մենք այնպես ՉԵՆՔ ՀԱՎԱՏՈւՄ նրան:
Կամ էլ… նա գիտե և տեսնում է այն, ինչը անհասանելի է մեզ: Իսկ եթե հանկարծ: Դա մեզ հույս է տալիս…
Ոչ: Պարզապես յուրաքանչյուրին էլ անհրաժեշտ է, որ ինչ-որ մեկը իր նկատմամբ ավելի շատ հավատ ունենա, քան ինքն ունի: Միայն այդ ժամանակ է նա ընդունակ հրաշքներ գործել, բացահայտել իր ուժերը, որոնց մասին նույնիսկ չէր էլ կասկածում: Քանզի այնտեղ, որտեղ իրեն չեն հավատում, նա չի կարողանա առողջացնել: Սակայն կտրվի նրանց՝ առողջացողներին, ըստ իրենց հավատի…
Իմանալով այդ ամենը` նա հաստատակամ իջնում է: Միգուցե նրա համար, որ քավի՞ իր մեղքերը: Մեր, նրան չհավատացողների և ոչինչ չսովորածների փոխարեն… կամ էլ… որպեսզի մեզ հո՞ւյս պարգևի:
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից