Թուրքիան սպառնում է Ռուսաստանին Ղարաբաղյան հարցում ճնշում բանեցնել, Ժիրինովսկին հայերին «քսի» է տալիս թուրքերի վրա, Ադրբեջանում ծայրահեղ իսլամիստներն ապստամբում են Ալիևի դեմ, Շոյգուն անակնկալ ժամանում է Երևան, իսկ մենք, էշի ականջում քնած, ազգովի պատրաստվում ենք կրկին ընտրատուփերի մոտ մեր բախտը որոնել: Մինչդեռ հիմարն անգամ կհասկանար, որ փրկությունը մեկ րոպե շուտ համահայկական միասնական կառավարություն ստեղծելը պետք է լիներ...
Ասում են՝ Աստված որ ուզում է մեկին պատժել, նախ նրա խելքն է առնում գլխից: Մերը կարծես վաղուց է առել, և այնքան խորն ենք Աստծուն նեղացրել, որ ոչ մի հույս չի ներշնչում այն կրկին մեզ վերադարձնելու...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.zatikyan.1/posts/1084863721544661
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել