Ուրեմն, ռուսները հայերի ձեռքով Թուրքիային ոչ մի բան էլ չեն անի, քանի որ ռազմական ոլորտում միջպետական պայմանագրով «հայի ձեռքը» նույն ռուսի ձեռքն է: Դա նույն «ռազմական բռունցքն է» արտաքին ագրեսիայի դեպքում: Իսկ Թուրքիայի «ռազմական մռութն» էլ ՆԱՏՕ-ի «ռազմական մռութն» է, ու ուղղակիորեն իրանք իրար չեն խփի, որ բանը միջուկային պատերազմի չհասնի, իսկ եթե հասավ, ձեզ ի՞նչ է թվում, «Երկիր» մոլորակը կշարունակի՞ ապրելու տեղ մնալ: Էդ դեպքում ուզում ես՝ Շվեյցարիայի կարգավիճակն ունեցիր, մեկ ա՝ չես փրկվի: Սա քսաներորդ դարի սկիզբը չէ, երբ Օսմանյան կայսրության մեջ հայերը մեծ թիվ էին կազմում։ Սա քսանմեկերրորդ դարի սկիզբն է, ու Թուրքիայում հայերը հիմա ազգային շատ փոքր փոքրամասնությունն են, բայց դրա փոխարեն քրդերն են ազգային մեծ փոքրամասնություն: Էնպես որ, ժողովուրդ ջան, ձեզ ռուսի համար մարտիրոսի հնարավոր կարգավիճակ մի տվեք: ճճճ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10207918561504380
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել