Կպայթեի, եթե անկեղծ չլինեի նախ իմ հանդեպ, հետո` հրամանատարի։
Մի անգամ չի, որ ասել եմ, որ հարգում եմ արցախցի հրամանատար Վահան Բադասյանին, բայց թույլ տվեք ասել՝ «քուանշ», չեմ հավատում, հրամանատար, որ Արթուրն էնքան միամիտ է եղել, որ քեզ ասել է, թե էկել է Քեսաբ ոչ թե կռվելու, այլ նկարվելու համար....
Քո հանդեպ հարգանքս, հրամանատար, չի կարող ինձ կույր դարձնել մտոք, ամեն մեկս մեր արած քայլերի համար պետք է հաշիվ տանք նախ մեզ, ու եթե անգամ այդ տղայի հանդեպ հարգանք չունենք, որը նորմալ է, պարտադիր չէ, ամեն դեպքում չպետք է մեր բացասական վերաբերմուքն արտահայտելու համար չեղած բաներ հորինել, հատկապես որ մարդկանց ճակատագրերի մասին է...
Հ.Գ. Հրամանատար, մեկ էլ մի ինֆորմացիա, քո մասին անհարգալից վերաբերմունք արտահայտող իշխանական քարոզիչներն առավոտից երեկո քեզ են ցիտում...
Հարցազրույցն` այստեղ