Միայն 2012թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի Հանրապետության վարչական դատարան է մուտքագրվել 1798 վարչական գործ, իսկ 2011թ. նույն ժամանակահատվածում մուտքագրված գործերի քանակը կազմել է 877: Այսինքն, միայն այս երկու ամիսներին ծանրաբեռնվածությունը կրկնակի աճել է: Նույն պատկերն է նաև վճարման կարգադրությունների վարույթներում: 2011թ. առաջին երկու ամիսներին Վարչական դատարանի դատավորներն ստացել են 8042 վճարման կարգադրության գործեր, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը հասել է 16409-ի: Ակնհայտ է, որ տարեց տարի ավելանում է հանրության վստահությունը դատարանների նկատմամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: