Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մարզիչի փնտրտուքները երկար տարիներ դարձել են մեր ֆուտբոլի զարգացման հիմնական խնդիրը:
Հայաստանի հավաքականին ոչ թե հայրենասեր հայ է պետք կամ պրոֆեսիոնալ տեղացի կամ էլ աշխարհահռչակ օտարերկրացի, այլ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ, ով թքած կունենա օլիգարխ լեգիոներների ռոյլս-ռոյլսների և միլիոնավոր դոլար աշխատավարձերի վրա, ով թքած կունենա եվրոպական լիգաներում մեսի-մուսիների հետ ախպերություն անողների վրա: Մեր հավաքականին պետք է ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ, ում կհարգեն բոլորը, ով իր կենսագրությունով հավաքականի բոլոր ժամանակների ֆուտբոլիստների համատեղ վաստակած տիտղոսներից ավելի շատ տիտղոս ունի, ով իր կենսագրությունով հասել է համաշխարհային փառքի` վաստակելով միլիոնավոր դոլարներ, ով կշարունակի նվիրվել իր հայրենիքին: Հավաքականին մարզիչ պետք չէ, 2-3 օրում ֆուտբոլիստ չեն մարզում:
Հավաքականին պետք է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ՈՒԵՖԱ-ի գավաթակիր, Գավաթակիրների գավաթակիր, Ֆրանսիայի գավաթակիր, լավագույն ռմբարկու, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, Հայաստանի պատվավոր քաղաքացի Յուրի Ջորկաեֆը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mesrop.arakelyan/posts/1001658849948574?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել