Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Top Gear-ը կործանել է աշխարհի միակ Mazda Furai-ը, բայց այդ ժամանակ շատ բան հայտնի չէր, իսկ այժմ նրանք պատմել են, թե ինչպես էր եղել այդ անախորժ պատահարը։
Նրանց պատմածի համաձայն՝ մեքենայից կրակներ էին դուրս գալիս թեսթ-դրայվի ժամանակ, չնայած որ նրանք նորմալ էին քշում։ Նրանք ցանկացան կրակներով մի քանի լուսանկար ստանալ, ուստի վազքուղում ավելացավ մեկ այլ մեքենա, որի մեջ գտնվում էր լուսանկարիչը։ Հետագայում նրանք նկատեցին, որ կրակը դուրս է գալիս շարժիչից։
Հետևող մեքենան զգուշացրեց վարորդին դրա մասին, ապա գնաց հրշեջների հետևից, որովհետև նրանք ոչինչ չէին տեսել, քանի որ գտնվում էին վազքուղու ուրիշ հատվածում։
Քամու շնորհիվ կրակն ուժեղացավ, և շուտով մեքենան ամբողջովին կրակի մեջ էր։ Երբ հրշեջները ժամանեցին, արդեն շատ ուշ էր. Furai-ն անհույս այրվել էր։ Կրակի բռնկվելու պահից մինչև մեքենայի ամբողջովին ոչնչացումը տևեց ընդամենը 8 րոպե։ Աշխարհում ընդամենը մեկ հատ Furai կար, իսկ հիմա չկա։
Mazda-ն թույլ տվեց Top Gear-ին հրապարակել այս պատմությունը, և հույս ունենք, որ նրանք էլի կպատրաստեն այս մեքենայից, որովհետև այն իրոք հրաշալի մեքենա էր։