Ամիսներ առաջ Վիետնամի և ԵԱՏՄ-ի միջև ստորագրվել էր ազատ առևտրի համաձայնագիր: Դա առաջին միջազգային պայմանագիրն էր առևտրի արտոնյալ պայմանների մասին, որը կնքվել է ԵԱՏՄ-ի և երրորդ երկրի միջև: Սովորաբար Վիետնամը ներմուծման համար շատ մեծ մաքսատուրքեր է կիրառում, ինչի հետևանքով այդ երկրի շուկա մտնելը դառնում է բավական դժվար: Ի ուրախություն ԵԱՏՄ անդամ երկրների՝ սպասվում են փոփոխություններ, որոնց շնորհիվ այդ միության անդամ երկրները կկարողանան գինի և կոնյակ արտահանել Վիետնամ զրոյական մաքսատուրքով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոնյակի և գինու արտահանման հիմնական շուկա համարվող ՌԴ-ն ունի տնտեսական որոշակի խնդիրներ, որոնք ազդում են արտահանման ծավալների վրա` այս նորությունը կարելի է նոր հնարավորություն համարել Հայաստանի համար:
Բացի կոնյակի և գինու արտահանման հարկային արտոնությունից՝ վերը նշված համաձայնագիրը ներառում է սակագնային ազատականացման դրույթներ ԵԱՏՄ երկրների և Վիետնամի ապրանքների միջև՝ դրանց մեծ մասի համար ներմուծման տուրքերի նվազեցման կամ զրոյացման հաշվին: