Ամերիկուհի Բեսսի Կուպերը, ով համարվում է մոլորակի ամենածեր բնակիչը, 116 տարեկան հասակում մահացել է Ջորջիա նահանգում գտնվող ծերանոցում: Հարազատների խոսքերով՝ Կուպերը մահվանից մի քանի օր առաջ վարակվել է ստամոքսային վարակով:
Ամենատարեց կնոջ տիտղոսը, ում տարիքը փաստացի ապացուցված է, Գինեսի ռեկորդների գիրքը կազմողների կողմից 2012թ. հունվարին տրվել է Բեսսի Կուպերին:
Մայիսին պարզվում է, որ բրազիլուհի Մարիա Գոմես Վալենտինը 48 օրով մեծ է Կուպերից, և ամերիկուհին զրկվում է ամենատարեցի տիտղոսից: Սակայն հունիսի վերջերին Գոմես Վալենտինը մահանում է, և Բեսսի Կուպերը նորից դառնում է մոլորակի ամենատարեց մարդը:
Նյութի աղբյուր՝ http://pahooo.blogspot.com/2012/12/blog-post_6335.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել