Ամենայն հարգանք ԱԱԾ և Ոստիկանության ծառայողներին՝ երեկվա իրենց հատուկ գործողության համար։
Զարմանալի է, որ հայտնվել են որոշ մարդիկ, որ փորձում են նենգափոխել տեղի ունեցածը։ Շնորհակալության փոխարեն էլ հավատում-չեմ հավատում ոճի մեջ ներկայացումներ են բեմադրում։ Ձեր հավատալ-չհավատալուն, պիտակումներին ու մառազմատիկ մտավարժանքներին ոչ ոք չի էլ նայում։ Անպայման պետք է մի բան պայթե՞ր, մի վնաս հասցվե՞ր, ձեր պրոֆիլի նկարները սևով փոխեի՞ք, որ…
Մինչ դուք վարկածներ եք առաջ տանում ու փորձում զոռ տալ երևակայությանը, ԱԱԾ և Ոստիկանության անդամներն իրենց գործն են կատարում։
Ազգային անվտանգությունը մեզ համար պետք է բարձր լինի բոլոր տեսակ շահերից ու գաղափարախոսությունից։ Շնորհակալություն, տղերք, բոլորիս, այդ թվում՝ չարախոսների անվտանգությունն ապահովելու համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/avagyankaren/posts/939578009449182?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել