Առաջարկում ենք հետաքրքիր տասը փաստ այնպիսի հիգիենիկ պարագայի մասին, ինչպիսին զուգարանի թուղթն է: 

 

1.Չնայած այս ոլորտում տարատեսակ նորարարությունների` մոլորակի բնակչության ընդամենը 30%-ն է օգտվում զուգարանի թղթից:
2.Արդեն 14-րդ դարում Չինաստանում զուգարանի թղթի արտադրանքի չափերը կարելի էր անվանել արդյունաբերական: Ըստ 1393 թվականի գրառումների՝ միայն կայսերական պալատի համար արտադրվել էր 720.000 էջ զուգարանի թուղթ, իսկ միայն կայսր Հուն Յուի ու նրա ընտանիքի անդամների համար` 15.000 էջ գերփափուկ ու հոտավետ զուգարանի թուղթ:
3. Եվ եթե Չինաստանում այդ ժամանակ արդեն ամենուր օգտվում էին զուգարանի թղթից, ապա «առաջադեմ» Եվրոպայում այդ նպատակով դեռևս օգտագործում էին հարդ, տերևներ, խոտ և հին լաթի կտորներ:

4.Ֆրանսուա Ռաբլեի գրքի հերոսը` Գարգանտյուա հսկան, զուգարանի թղթի փոխարեն «օգտվում էր» երիտասարդ, փամփլիկ բադիկներից:
5.Ամերիկյան «Old Farmer´s Almanac» պարբերականը ողջ տպաքանակով լույս էր տեսնում կախելու համար նախատեսված հատուկ անցքով կամ թելով, որպեսզի կարդալուց հետո այն հնարավոր լիներ կախել զուգարանում` այլ նպատակների համար:
6.Զուգարանի թղթի մասսայական արդյունաբերական արտադրությունը առաջին անգամ սկսվեց ԱՄՆ-ում 1857թ. Յոսեֆ Գայեթթիի գլխավորությամբ, ում անունը գրված էր արտադրված յուրաքանչյուր էջի վրա:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել