Aadmag.am-ը գրում է.
Վառելիքի այլընտրանք Էկոլոգիապես ավելի մաքուր ու էժան վառելիքի մասին խոսվում է արդեն քանի տասնամյակ, բայց այդպես էլ միայն խոսվում է։ Օրինակ, ջրածինը բենզինից վատ չի այրվում, իսկ ջրածնի վառելահումքն ավելի քիչ թույներ է արտադրում։ Ինչ վերաբերում է այդ գազի արդյունահանմանը, այն բնության մեջ շատ-շատ է, իսկ արդյունահանման եղանակները հայտնի են եւ լայնորեն կիրառվում են արդյունաբերության մեջ։
Ջրածինը չկիրառելու վերաբերյալ իբրեւ պատրվակ նշում են դրա պայթյունավտանգ լինելու հանգամանքը, եւ այն, որ պայթուցիկ նյութով լցված բաքով մեքենա վարելն առնվազն ապահով չէ։ Իսկ բենզինն արդյոք պայթյունավտանգ չէ՞։ Հետո էլ, գոյություն ունի ջրածինը էլեկտրոլիզի միջոցով արդյունահանելու հին ու փորձված եղանակը։
Անշուշտ, որոշակի ցանկության եւ ֆինանսավորման դեպքում կարելի է փոքրիկ հարմարանք կառուցել, որի միջոցով հնարավոր կլինի արդյունահանել ջրածինն ու այն ավտոմեքենայի այրման խցիկ լցնել։ Այդ դեպքում ջրածնի պայթունավտանգությունն ինքնին լուծված կլիներ։ Թե ինչու՞ եւ ում ձեռնտու չէ ավտոմեքենաների վառելիքի լցավորումը, նավթամթերքից ջրածնին անցնելը` ակնհայտ է։
Բավական է նշել, որ աշխարհում մշտական շարժման մեջ է ավելի քան 800 միլիոն ավտոմեքենա։ Իսկ ամեն րոպե աշխարհում լցվում է ավելի քան 2500 լիտր վառելանյութ։ Ինչպես ասում է ժողովուրդը` դե հաշիվդ վերցրու։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ