Galatv.am-ը գրում է.
Մի քանի հարյուր մարդ մասնակցել են Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիային՝ շենքի վրա քարեր, ձվեր եւ ներկով լի շշեր նետելով, հաղորդում է BBC-ն:
Ցուցարարները կոտրել են կառույցի պատուհանների ապակիները: Ոստիկանությունը չի միջամտել եւ բերման չի ենթարկել օրինախախտներին:
Ինչպես հայտնել է դեսպանատան մամլո քարտուղար Օրհան Գազիգիլը, աշխատակիցները վախեցել են եւ միջանցքներում չեն հայտնվել: Նրանցից ոմանք թեթեւ վնասվածքներ են ստացել:
Ցուցարարները պարզել են «Հարված թիկունքին», «Չեմ մեկնում Թուրքիա» եւ այլ գրություններով պաստառներ:
Հիշեցնենք, որ երեկ թուրք-սիրիական սահմանի մոտ, Կիզիլդաղ լեռան շրջանում ռուսաստանյան ռազմական օդանավ էր խոցվել թուրքական ռազմաօդային ուժերի ինքնաթիռների կողմից:
Նյութի աղբյուր՝ http://galatv.am/hy/international/131373/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել