Գյուղատնտեսական արտադրանքի ծավալների աճի հետ մեկտեղ այս տարի աճել են նաև արտահանման և վերամշակման ծավալները: Այս պահի դրությամբ վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 63 700 տոննա պտուղ-բանջարեղեն և 216 800 տոննա խաղող, որը համապատասխանաբար 16.2 հազար տոննայով (34%-ով) և 32.7 տոննայով (17.8%-ով) ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալը կազմել է շուրջ 70 200 տոննա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը գերազանցում է ավելի քան 28 հազար տոննայով կամ շուրջ 68 տոկոսով: Հրապարակված տվյալների համաձայն՝ այս տարի հայկական գյուղմթերքի մոտ 84 տոկոսն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն:

Հարկ է նշել նաև, որ 2015 թվականին պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունները գյուղացիական տնտեսությունների հետ կնքել են թվով 13433 պայմանագիր, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է շուրջ 11 տոկոսով: Պայմանագրերի շրջանակներում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է կանխավճար, բուժանյութեր, պարարտանյութ և այլ օժանդակություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել