Ամանորը ոչ միայն հրաշքների և հեքիաթի գոյությանը հավատալու շրջան է, այլև այդ հեքիաթն իրականություն դարձնելու: Էլ ի՞նչը կարող է ավելի հեքիաթային լինել, եթե ոչ հարսանիքն Ամանորին:
FashionYan.com-ը ներկայացնում է ամանորյա հարսանիքի կազմակերպման տարբերակներ, որոնք կուղղորդեն զույգերին իրենց կյանքի կարևորագույն քայլն անել տարվա հենց այդ օրերին:
Եվ այսպես, սկսենք զարդարանքից: Բնականաբար, Նոր տարվա նախաշեմին կամ բուն օրերին շուրջբոլորն ամեն ինչ զարդարված է լինելու եղևնիներով, գունավոր խաղալիքներով, շղթաներով, լույսերով: Այս ամենին մնում է ավելացնել հարսանեկան սրահի, հրավիրատոմսերի, տարոսիկների և այլ աքսեսուարների՝ համապատասխան ոճով ձևավորումը:
Հաջորդ կարևոր բանը հարսնացուի ծաղկեփունջն է: Ահա ամանորյա ծաղկեփնջի մի քանի գեղեցիկ տարբերակ:
Երբ ծաղկեփունջն ընտրված է, կարելի է անցնել ամենակարևորին՝ հարսանեկան տորթին: Այստեղ էլ ընտրության և դիզայնի մեծ հնարավորություն կա: