IMG_0165Aadmag.am-ը գրում է.

Մոսկվայում ծնված ու այնտեղ Էթերի Տուտբերիձեի ղեկավարությամբ մարզվող, Ռուսաստանը ներկայացնող հայ գեղասահորդուհի Եվգենյա Արմանի Մեդվեդևան, ում հայրական ազգանունը Բաբայանն է, 16 տարին բոլորեց նոյեմբերի 19-ին, ընթացիկ մրցաշրջանում փայլուն է հանդես գալիս:

Նրա հայկական արմատների մասին տեղեկությունն, ի դեպ հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց նաև Երևանում հյուրընկալված լեգենդար ռուս մենսահորդ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի մենեջեր, նախկինում հայտնի գեղասահորդ Արարատ (Արի) Զաքարյանը:
Մեր հայրենակցուհին 2015թ մարտի 2-8-ը Տալլինում անցկացված աշխարհի պատանեկան ( մինչև 19 տերականների) առաջնությունում աղջիկների մենասահքում 192, 97 արդյունքով հռչակվեց աշխարհի չեմպիոնուհի: Նա բոլորովին վերջերս էլ նոր մրցաշրջանի ՝ 2015/2016թթ ISU Challenger Series 2015/2016 շարքի հոկտեմբերի 1-3-ը Մեդվեդևան Բրատիսլավայում (Սլովակիա) ընթացած Ondrej Nepela Trophy 2015 մրցաշարի կանանց մենասահքում 21 մասնակիցների պայքարում 183,94 արդյունքով գլխավոր մրցանակը նվաճեց: Եվ ահա երեկ Եվգենյան նոր նշանակալի հաջողություն արձանագրեց:

Դեռատի հայուհին, ով ներկայումս արդեն ռուսական գեղասահքի ծագող աստղ է համարվում, կանանց մենասահքի <Գրան Պրիի> 1-ին փուլի՝ Skate America -ի մրցաշարում, որ ընթացավ հոկտեմբերի 22-25-ը ընթացավ ամերիկյան Միլուոկիում 12 ուժեղագույն, հանրահայտ գեղահորդուհիների պայքարում 206,01 միավոր ցուցանիշով հաղթող ճանաչվեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել