Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը դրական անդրադարձ ունեցավ Հայաստանի էներգետիկ համակարգի հանդեպ առկա հետաքրքրության վրա:
Հայաստանի ներդրումային դաշտը բավական հասանելի է և հետաքրքրիր արտասահմանցի ներդրողների համար: Մասնավորապես, երկու շաբաթ առաջ Հայաստան էին ժամանել Ավստրիայի, Բուլղարիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ներդրողների խումբ: Հետաքրքրության էպիկենտրոնում է արևային և հողմային էներգետիկան: Սպասվում է, որ մոտ օրերս կժամանեն նոր խմբեր, որոնք արդեն տեղում կքննարկեն կոնկրետ ծրագրեր:
Հայկական էներգետիկ շուկայում իրենց հետաքրքրության մասին են հայտնել նաև բրիտանական մի շարք ընկերություններ: Դրանցից մեկն այս օրերին իր եզրակացության մեջ ՀՀ էներգետիկ ոլորտի դաշտը որակել էր որպես ներդրումային գրավիչ հնարավորությունների դաշտ: