Քաղաքականություն հասկացության տնտեսագիտական սահմանումն իր մեջ մի շարք ռեալիստական տերմիններ է ներառում: Օրինակ` շուկա, շահ, օգուտ, փոխանակում:
Երբ տնտեսագիտական դատողություններ են արվում քաղաքականության ոլորտում, ապա անկաշկանդ ձևակերպվում է, որ և քաղաքական գործիչները, և ընտրողներն առաջնորդվում են սեփական շահը մաքսիմալացնելու սկզբունքով:
Տեսեք, կարելի է քարկոծել, ասել` ինչպես կարելի է շուկա անվանել այդ դաշտը, քաղաքական գործիչները պետք է լինեն բարի, արդար, սուրբ ու առաջնորդվեն պետական շահով: ՕԿ... թույն է հնչում, բայց արդյո՞ք ավելի լավ ռեֆորմներ ու պետական կառավարման մոդելներ մշակելու համար նախ հարկավոր չէ ինքներս մեզ խոստովանենք, որ բոլոր մարդիկ առաջնորդվում են սեփական շահով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/taron.parsamyan/posts/918874048148617?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել