Երեկ Վեդի քաղաքում մարդկանց հետ զրուցելու ժամանակ տեղի է ունեցել իմ խոսքի, նախադասության թերի ձևակերպում` կապված այն բանի հետ, թե ով կլինի նախագահի հաջորդ թեկնածուն, ասում եմ`  «սկսեմ ընդիմության չսիրվածներից իմ», էստեղ միտքս կիսատ է մնում, ու սկսում եմ անուններ թվել.  «Նիկոլ Փաշինյան, Գարեգին Չուքասզյան, ինչու չէ, նաև Հրանտ Բագրատյան»:
Ես` Վաղինակ Շուշանյանս, հրապակայնորեն հայցում եմ ձեր ներողամտությունը:
Հ.Գ. Հա, ու ձայնս էլ հենց Նիկոլին եմ տալու: Իսկ դուք, այ պղտոր ջրում ձուկ բռնողներ ջան, ուշադիր եղեք պապլավոկին, ձկներն էլ էն առաջվա հարիֆը չեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել