Հավանաբար եղել են տղամարդիկ, որոնք միայնակ են մնացել կնոջ հետ, բայց չեն իմացել՝ ինչպես գայթակղել նրան: Բայց խնդիրը միայն կնոջը գայթակղելու փաստի մեջ չէ, այլ նրա, որ տղամարդը կարողանա թողնել լավ սիրեկանի տպավորություն: Այս հրապարակումը կհուշի տղամարդկանց որոշ գաղտնիքներ, որոնք հիացած կպահեն կնոջը սիրով զբաղվելիս և կկողմնորոշեն, թե ինչից պետք է սկսել:
Առաջին քայլ
Կնոջը գայթակղելու համար պետք է հպվել նրա մարմնին, շոյել էրոգեն գոտիները, փաղաքշել և ծածկել համբույրներով: Կնոջ մարմնի էրոգեն գոտիներ համարվում են ականջի բլթակները, ազդրերը, մատների ծայրերը, պտուկները, պարանոցը, հետույքը, աճուկի հատվածը, կլիտորը: Երբ տղամարդն սկսում է հպվել կնոջ մարմնին, նա ցույց է տալիս, թե հատկապես որ հատվածների շոյանքներն են սուր զգացողություններ պատճառում: Կարելի է նկատել այդ ազդանշանները, եթե ուշադիր լինեք հաճախացած շնչառության և ավելի բարձր տնքոցների վրա:
Կնոջը գայթակղել կարելի է սկսել ականջներից: Փորձեք շշնջալ քնքուշ ու հաճելի խոսքեր, որպեսզի նա կարողանա թուլանալ: Քնքշանքներին ցանկալի է անցնել աստիճանաբար, ամեն ինչ անել չշտապելով, մի փոքր «խաղալով կնոջ հոգու հետ»: Խորհուրդ է տրվում, որ աղջիկը գտնվի պառկած դիրքում և լինի լիցքաթափված. այդ ժամանակ տղամարդն սկսում է համբույրներով ծածկել նրա դեմքը, վիզը, ձեռքերով շոյել ազդրերը, կոնքերը, գոտկատեղը, կուրծքը: Մի՛ մոռացեք մեկ-մեկ մարմնով հպվել աղջկան, որպեսզի նա զգա ձիգ անդամի «մարտական պատրաստվածությունը», որը կօգնի աղջկան ավելի ուժեղ գրգռվել:
Երկրորդ քայլ
Ապա պետք է ջանալ հաճույք պատճառել կնոջը Ձեզ հետ սեքսի միջոցով: Կարելի է սկսել շոյել նրա սեռական շուրթերը՝ շրջանաձև շարժումներով դանդաղ հպվելով կլիտորին: Եթե կա ցանկություն, կարելի է կնոջը բավականություն պատճառել լեզվով: Սկսեք լեզվով շոյել սեռական շուրթերը, ապա՝ կլիտորը: Գրգռված ժամանակ կինն ավելի զգայուն է դառնում հպումների հանդեպ, ուստի պետք է ձեռքերով շոյել նրա փորը, ազդրերը, նրբորեն սիրել կրծքերը, թեթևակի սեղմել հետույքը: Գրգռվածության մեծացմանը համապատասխան պետք է արագացնել շոյանքների արագությունը, և կնոջ հեշտանքն ապահովված կինի:
Մերձեցումը
Կնոջ հետ սիրով զբաղվելիս խորհուրդ է տրվում փոփոխել դիրքերը, չարժե սեքս անել՝ օգտագործելով միայն մեկ դիրք: Որպեսզի կինը կարողանա օրգազմ ապրել, պետք է մերձեցումն սկսել թեթևորեն ու դանդաղ՝ աստիճանաբար մեծացնելով տեմպն ու արագությունը: Եթե կա հնարավորություն, և թույլ է տալիս դիրքը, ապա կարելի է օգնել կնոջը՝ շոյելով կլիտորը: Եթե կիրառեք այս տեխնիկան, ցանկացած կին հիացած կլինի զուգընկերոջով և կապրի անմոռանալի զգացողություններ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/erkusovcom/photos/np.1448308947957293.100003713196176/1209248249091479/?type=3&ref=notif¬if_t=notify_me_page
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել