Մոտենում է Ամանորը, ու ես ցանկացա անդրադառնալ ու մի քիչ քլնգել մեր «Շուբիզնեսը»: Դե ինչ, նախ և առաջ մեզ՝ հեռուստադիտողներիս, մաղթում եմ անսահման ճաշակ երաժշտության ոլորտում, որ ցավոք հայկական շոու բիզնեսում քիչ կա: Ցանկանում եմ եմ, որ Ամանորին բոլոր «աստղերը» հասկանան, որ իրենց տեղը, ասենք, ավտոտնակն ա կամ տեխսպասարկման կետը կամ էլ հայկական ամենադիտվող էշությունը, որտեղ նրանք շատ տաղանդավոր անտաղանդությամբ կերտում են Լակոտի կերպարը և սիրում են մարդկանց, ովքեր չեն սիրում օճառն ու այլ մաքրող միջոցները (նկատի ունեմ անլվաներին, հասկացաք):
Իսկապես ցավալի է, երբ տեսնում ես բազմաթիվ տաղանդավոր երիտասարդների, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարողանում ասպարեզ դուրս գալ, ու նրանց փոխարեն հանդես են գալիս մի խումբ, ներողություն արտահայտությանս համար, բռակներ: Մենք քիչ երգիչ-երգչուհիներ ունենք, հավատացեք: Իսկապես եկեք ընդունենք դա: Այ օրինակ մեր աշխատասեր Սոֆին Մխեյան, ով երբեք չի դադարում զարմացնել կամ ասենք անկրկնելի, իր ոճին անդավաճան, հրաշալի մարդ Հասմիկ Կարապետյանը, ով ցավոք այդքան էլ հաճախ չի երևում հեռուստաեթերում, մեր Մարտինը Մկրտչյան, ով միշտ թողարկում է երգեր սիրահարների սրտից: Մի քանիսին կարող եմ թվել ընդամենը:
Այ խոսում ենք արտասահմանյան շուո բիցնեսից: Ես, լինելով Մայքլ Բուբլեի երկրպագու կամ ասենք Ադելի, Ավրիլ Լավինի ու նման շատերի, ուզում եմ, որ մերոնք էլ նման տաղանդավոր լինեն կամ ինչի իրենց պես, մի բան էլ ավել իրենցից, ու ես չերազեմ, որ մի օր Բուբլեն գա Հայաստան համերգի, ես գնամ... Այլ կարողանամ գնալ մերոնց համերգներին: Իսկապես անտանելի է, երբ ինչ-որ տխմար ու անտաղանդ աղջիկ, օգտվելով իր պապայի կամ սիրելիի փողերից, մտնում է երգի ասպարեզ ու իր տեսահոլովակների միջոցով գովազդում իր հագուկապը:
Ուզում եմ նաև անդրադառնալ Ռազմիկ Ամյանին, որ, ունենալով հրաշալի ու չկրկնվող ձայն, էդ ձայնը փչացնում ա 6/8 ի վրա: Չի կարելի չէ՞: Դե այսքանը, շնորհակալություն չալարելու ու ընթերցելու համար: Իսկ առիթից օգտվելով՝ մոտեցող Ամանորին ձեզ մաղթում եմ անսահման երջանկություն, սեր, առողջություն ու ամենալավն ու բարին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gag.smbatyan/posts/310321855740973
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել