Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն օրերս մասնակցել է ռազմական նշանակության կարևոր օբյեկտների բացման արարողություններին, այցելել բանակային բնագիծ և ռազմական նշանակության մի շարք օբյեկտներ, ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինժեներական ու ամրաշինական կառույցներին:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ուղղակիորեն կանգնած է Հայոց բանակի կազմավորման ակունքներում։ Երկրի ղեկավարը լավագույնս է պատկերացնում ՀՀ զինված ուժերի հետ կապված ամեն ինչ՝ սկսած կառավարումից, ընթացակարգերից, մինչև շարքային զինվորականի, հրամանատարի կենցաղ։
Սահմանադրական փոփոխություններում զինված ուժերի հետ կապված մտահոգությունները սին են, քանի որ բանակը լավագույնս ճանաչող ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը պարզապես չի կարող թույլ տալ որևէ հետընթաց, վտանգ, սպառնալիք ՀՀ պաշտպանունակությանը։
Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում երաշխավորված են պաշտպանության և անվտանգության խնդիրները։