Էն որ ասում են տուն եմ պահում, փոխանակ ասեն՝
Անթասիբ եմ:
Անինքնասեր եմ:
Ճորտ եմ:
Ծառա եմ:
Ամեն արժող-չարժողի ձեռքում բութ գործիք եմ:
Կարծիք չունեմ:
Նպատակ չունեմ:
Հպարտություն չունեմ՝ ոնց կասեն էնպես կանեմ....
Ոչմեկ-ն եմ՝ ձեր դռան շորի վրա էդքան ոտք չեն մաքրում, ինչքան որ իմ վրայով են անցնում ցեխոտ ոտքերով....
Երբ ասում են տուն եմ պահում, ոնց որ իրենց խայտառակ կենսագրության վերնագիրն ասեն, որից հետո գալու է վերոհիշյալ գրածս:
Ցավալին էն ա, որ էս տուն պահողների մեծ մասը մանկավարժներ, բժիշկներ ու մտավորականներ են:
Ամոթ ա՝ սթափվե՜՜ք:
Սթափվեք:
Դուք ազգի թափթփուկներն եք:
Դուք ձեր քրջոտ տունը իմ երեխայի պայծառ ապագայի հաշվին մի պահեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anushanahit/posts/930156030388664?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել