Կիրակնօրյա ավանդույթս չխախտելով՝ գրեմ էլի մի քանի երևույթների մասին, որոնք հակաստվածային են ու դրանով իսկ՝հակամարդկային: ՀՀ-ում լքված հիվանդ երեխաների պատմությունները կարդալիս, շատ է հետևյալ նախապատմությունը՝ խեղճ հարսը անսաց չար սկեսուրի հրամանին ու զավակին տարավ մանկատուն, կամ թողեց ծննդատանը: Ես երբեք ու երբեք չեմ հավատա նման կույր մեկնաբանությանը. մայրը, եթե չկամենա, ոչ ոք երեխային ձեռքից չի խլի, բայց չեմ էլ կասկածի, որ անգրագետ - իբրևթե ադաթավոր սկեսուրների պակաս կա, ու հաճախ նրանք են օգտվում հարսների ու նախ և առաջ սեփական տղաների թուլությունից ու հրամաններ տալիս: Պայքարի միջոցը՝ խավարամիտ ու աանդապաշտությունից խոսող, բայց դրա բուն իմաստը չընկալող հասարակության լուսավորությունն է՝ հեռուստատեսությամբ, զրույցներով, առաջադեմ երիտասարդների նախաձեռնություններով ու հոգևորականների ակտիվ մսնակցությամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zarouhidilanyan/posts/1147907955220161?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել