Թող ոչ մեկ չնեղանա և անձնական չընդունի, բայց իսկապես այն, թե մարդ,որ թիմին է երկրպագում՝ Բարսային թե Ռեալին,ինձ մարդու մասին շատ բան է ասում, առավելապես Ռոնալդոին սիրող աղջիկների մասին։
Կարծում եմ ճակատագիրն ինձ կժպտա և կյանքիս ուղեկիցը կողքիս նստած մի հարկի տակ չի երկրպագի ռեալին։ 
Հակառակ դեպքում ես պետք է արդարացնեմ այն սուտ և փայլլուն ակնկալիքները, որոնք նա կունենա ինձնից և մեր համատեղ կյանքից։ Կարծում եմ շատ պարզ է, որ ռեալին երկրպագողը առավելևս բարսելոնային «հիմար թիմ, Մեսին լավագույնը չի, այլ ռոնալդոն » ասող աղջիկը սիրում է ձևը և ոչ թե բովանդակությունը, նկատում ու գայթակղվում է սուտ փայլով,թողնելով իրական և ի վերուստ եկած տաղանդը, շատ հեշտ հրապուրվում է սիրուն մատուցած իրով, քան փողոցի անկյունում ընկած մի արժեքավոր,բայց չնկատվող առարկայով։ 
Նա ով հակառակվելով ինձ փորձում է ապացուցել, որ ՄԵՍՍԻՆ չե աշխարհի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը, անմիջապես իմ աչքերում ֆուտբոլից բան չհասկացող մարդու տպավորություն է թողնում։ Ինչպե՞ս կարելի է չնկատել նրա Աստվածային ձիրքը, ինչպես կարելի է չնկատել, որ նա որպես ռմբարկու գրեթե փայլում է բոլոր իրավիճակներում, հրաշալի փոխանցողից մինչև խելացի խաղ կառուցող, թիմին էներգիա փոխանցողից մինչև ամենադիպուկային հարվածներ կատարող,իր ֆիզիկական տվյալների համեմատ ունեցած իր տեխնիկական զարգացվածության տվյալները, և համեմատության մեջ դնել մեկին,ով ավելի շատ փորձում է տպավորություն թողնել քան ԼԻՆԵԼ։ 
Անհամեմանտ նա Լավագույնն է։
Անհամեմատ Բարսան խաղում է ավելի գրագետ և գեղեցիկ ֆուտբոլ։
Ախր ինչպե՞ս կարելի է դա հերքել, մի բան,որը շատ ակնհայտ է...
Այդ հերքողը,նույնպես մի հարկի տակ կոխքիս նստած, կհերքի իրականը,կսիրի սուտը,կկուրանա փայլից և չի տեսնի արժեքավորը, չի գնահատի ԻՍԿԱԿԱՆԸ այլ կխափնվի կեղծով, կկորցնի քիթը,երբ կողքիս նստած ամենաթեժ պահին գոռա « Ռոնալդո»...։)

Շնորհավորում եմ բոլորիս ովքեր երկրպագում և սիրում են գեղեցիկ և գրագետ ֆուտբոլ, մեր սիրած թիմը հաղթում է 4-0։

Ահա իմ շատ ծայրահեղական հոգեվերլուծությունը։)))))

Խոսքս իհարկե ներկայում եղած Ռեալի մասին է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել