Luis+Suarez+Real+Madrid+CF+v+FC+Barcelona+BcygQ_DtYvOlԻսպանիայի Լա Լիգայի 13-րդ տուրում կայացավ Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանի առաջին «էլ կլասիկո»-ին:

Թվում էր՝ դաշտի տերերը, ովքեր վերջապես մարտական կազմով էին, լուրջ ճնշման կենթարկեն առանց Լիոնել Մեսսիի խաղադաշտ դուրս եկած հյուրերին: Խաղադաշտում պատկերը հակառակն էր: Արդեն 11-րդ րոպեին Լուիս Սուարեսը բացեց հաշիվը: 39-րդ րոպեին Նեյմարը կրկնապատկեց հաշվի տարբերությունը:

Երկրորդ խաղակեսում ևս հյուրերը 2 անպատասխան գնդակ խփեցին: Դուբլ ձևակերպեց Լուիս Սուարեսը: Անդրես Ինյեստան նույնպես իր հաշվին գոլ գրանցեց:

85-րդ րոպեին Իսկոն ուղիղ կարմիր քարտ ստացավ Նեյմարին ցավալի հարված հասցնելու համար: Խաղվարտին հյուրերի 5-րդ գնդակը խփելու լավ հնարավորություն ուներ փոխարինման դուրս եկած Մունիր էլ Հադադին, սակայն նա վրիպեց նպաստավոր դիրքից:

«Ռեալ» – «Բարսելոնա»՝ 0:4

0:1 Սուարես (11′), 0:2 Նեյմար (39′), 0:3 Ինյեստա (53′), 0:4 Սուարես (74′)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել