Չեմ զարմանում ԽՍՀՄ-ը կարոտողների վրա: Նրանց հիմնական մասը իր մանկությունն է կարոտում, որն էլ ասոցացնում է սովետի հետ: Բայց մի քիչ զարմանալի է, երբ հասուն, նույնիսկ` հանրաճանաչ մարդիկ դեռ իրենց մանկական հուշերից չեն կարողանում ջնջել սովետի սերմանած ատելությունը` Ամերիկայի հանդեպ:

«...Իսկ աշխարհում քաոս է, որովհետեւ չկա ԽՍՀՄ-ը՝ Ամերիկային հակակշիռ բալանսը: Նա էլ (Ամերիկան) ինչ ուզում, անում է... »

Ոմն մաեստրո` Իսրայելից:

Հետաքրքրական է, որ Ռուսաստանը իրենից «չի կարող» ուժ ներկայացնել, բայց սովետը կարող էր: Ի դեպ «ուժ» ասելով հեղինակն ի նկատի չունի տնտեսական համակարգը և կառավարման մոդելը, որոնք էլ և ուժ են ստեղծում, և որն էլ պատճառը եղավ սովետի քանդվելու: Փաստորեն այս տողերի հեղինակը դեռ իր մանկական ատրակցիոն խաղերի մեջ է և դեռ լիարժեք չի ըմբռնել, թե ինչ բան է ՌԵԺԻՄԸ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել