SelfieWnews.am-ը գրում է.

Հազարների կամ անգամ միլիոնների հասնող հետեւորդներ Instagram-ում, իսկ դու նայում ու մտածում ես. «Ինչ հիմարություն. ոտքեր, վարսեր, պայուսակներ եւ այլ լուսանկարներ, որոնց տակ բազմաթիվ մեկնաբանություններ են։
Մենք ասես ապրում ենք լուսանկարների ռեալիթի շոույում, որը միավորում է անծանոթ մարդկանց, ովքեր պատրաստ են հիանալ կամ ընկճվել, եւ ընդհանրապես, վիրտուալ աշխարհում ամեն բան լուրջ ընդունել։

Մի կողմից, իհարկե, հոյակապ է, որ ցանկացած մարդ կարող է ինքնաարտահայտվել այնպես, ինչպես ցանկանում է։ Օրինակ, տասնյակ լուսանկարներ հրապարակել իր վարսերից, ոտքերից եւ այլն, մյուս կողմից դա հիվանդության է վերածվում։
Սելֆին դարձել է համատարած հիվանդություն, որով վարակվել են գրեթե բոլորը։
Եթե չեք լուսանկարվել երեկույթում, թատրոնում, ցուցահանդեսում, լողափում մինչեւ անգամ սրճարանում, ուրեմն այնտեղ չե՞ք եղել)))
Բոլորը լուսանկարվում են, որովհետեւ դա նորաձեւ է,այդպիսով ավելի ճանաչելի են դառնում, իրենց երջանիկ  զգում, երբ մյուսները  հավանում են իրենց արտաքինը հենց այնպես, առանց որեւէ պատճառի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել