Ամեն վայրկյան Երևանի մետրոն կարող է փլվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը և տվեց դրա բացատրությունը. «Մետրոն, բացի օգտակար լինելուց, նաև ահագին վնաս է հասցրել իր գոյության 30 տարիների ընթացքում: Մեծ քանակությամբ ջրերի դուրս հանման հետ մեկտեղ՝ մեծ քանակությամբ գրունտ են հանում, ինչի պատճառով մետրո կառուցելիս մայր ապարների և բետոնի միջև մնում է 1000-ավոր կուբամետրերի դատարկություն, որը պետք է լցնել: Վտանգն ահագնացել է, և ամեն վայրկյան մետրոն կարող է փլուզվել»,-զգուշացնում է երկրաբանը և զարմանում, թե ինչպես է մետրոյի ղեկավարությունը առանց մտածելու ավելի հզոր պոմպեր տեղադրում և ուրախանում այն բանից, որ մետրոյի տոմսի գինը 50 դրամից դարձել է 100:

Econews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել