Վերջին հինգ տարիներին Հայաստանում ընթանում է ռազմարդյունաբերական ոլորտի բարեփոխումների ծրագիր: Մասնավորապես, խոսքը գնում է անհրաժեշտ հզորությունների ստեղծման, գոյություն ունեցող սպառազինության արդիականացման, պայթուցիկ նյութերի արտադրության նպատակով ռազմական քիմիայի վերականգնման, նոր տեսակի զինամթերքի ստեղծման, հակաօդային պաշտպանություն և նմանատիպ այլ գործողությունների իրականացման մասին:
Նոյեմբերի 18-19-ը Հայաստան էր այցելել ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի նախագահի տեղակալ, ՀԱՊԿ երկրներում ռազմատնտեսական համագործակցության հարցերով ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի խորհրդի նախագահ Օլեգ Բոչկարյովի գլխավորած պատվիրակությունը:
Այցի նպատակն էր ծանոթանալ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրին, ինչպես նաև փորձել համագործակցության նոր եզրեր գտնել հետագայում նոր ձեռնարկություններ ստեղծելու նպատակով:
Ռազմարդյունաբերական ոլորտի զարգացումը, բնականաբար, ունի իր ուրույն դերը Հայաստանի համար: