Aadmag.am-ը գրում է.
Տղամարդուն դուր գալու համար բավական է երեւալ հիմար: Այս հատկանիշը կերկարացնի եւ կամրապնդի զույգերի հարաբերությունները: Վիճակագրությունը վկայում է, որ այն կանայք, ովքեր ի ցույց են դնում իրենց բավական խելացի ու սրամիտ լինելը, այնքան ավելի մեծ վտանգի տակ են դնում հարաբերությունների հետագա ընթացքը:
Ինտելեկտուալ կարողությունները կնոջ համար ամենաքիչ զենքն են տղամարդուն գրավելու եւ կողքին պահելու հարցում: Ճարպիկ կանայք իրենց սիրած տղամարդուն չկորցնելու համար, փորձում են ցույց տալ իրենց թույլ ու անօգնական լինելը , որպեսզի տղամարդիկ նման կանանց կողքին իրենց իսկական տղամարդ զգան:
Ընտանիքներում զույգերի մոտ վեճերի եւ կոնֆլիկտների առաջացման պատճառներից մեկը, թերեւս կնոջ գաղափարապես հասուն լինելու գործոնն է: Այս մասին վկայում են հետազոտության արդյունքները, որոնք անցկացվել են տարբեր տարիքի մարդկանց հետ ունեցած սոցհարցումների արդյունքում: Տղամարդկանց գրեթե մեծամասնությունը պատասխանել է, որ շատ անգամներ իրենց հունից հանել է, երբ կանայք փորձել են իրենց մտավոր ունակություններով գերազանցել տղամարդկանց: Ընտանիքում արական սեռը ինքնադրսեւորված է զգում իրեն, երբ գիտակցում է իր ուժն ու առաջնորդ լինելու գաղափարը, իսկ ավելի թույլ, երբ իր փոխարեն կանայք ավելի ճարպիկ մոտեցում եւ պատշաճ լուծում են առաջարկում.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ