Ցավոք սրտի, բոլորս էլ մեղսավոր ենք։ Շատերն իրենց աչքի գերանը չեն տեսնում ու տեսնում են դիմացինի աչքի փուշը։
Բայց, ինչպես հայտնի է, մի դատիր, որ չդատվես։ Կինը, ում մասին այսօր կպատմենք, տեսնում էր ամեն ինչ, ինչ կատարվում էր հարևանի տանը՝ չնկատելով, թե ինչ է կատարվում իր քթի տակ, ինչպես և մեզանից շատերը։
Բայց հետո նա կյանքից հարված ստացավ ու հասկացավ, որ նախքան ուրիշներին քննադատելը պետք է քեզ վրա նայել։
Միջին հասակի ամուսնական զույգը տեղափոխվել էր նոր բնակարան։ Մի արևոտ օր ընտանեկան նախաճաշի ժամանակ կինը նայեց պատուհանից ու նկատեց, որ հենց նոր լվացված սպիտակեղենը, որը կախել էր հարևանուհին, կեղտոտ է։
«Դու տեսե՞լ ես՝ ինչ կեղտոտ է նրանց սպիտակեղենը։ Նա լվացք անել չգիտի, պետք է նրան մի լավ լվացքի փոշի նվիրել», — ասաց կինն ամուսնուն։ Բայց ամուսինը ոչինչ չասաց ու շարունակեց թերթ կարդալ։ Ամեն անգամ, երբ բակում նոր լվացք էին կախում, փնթփնթան կինը բաց չէր թողնում առիթը՝ հարևանուհու մասին քննադատություն արտահայտելու։
Մեկ ամիս անց կինը քիչ էր մնում խեղդվեր թեյից, երբ պատուհանից նկատեց ձյունաճերմակ մաքրության լվացքը։ «Նայիր, նա սովորել է լվացք անել։ Հետաքրքիր է՝ ո՞վ է նրան սովորեցրել», — հարցրեց կինն ամուսնուն։
Շարունակությունն` այստեղ